ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կրթական գործը որևէ երկրում պետականության ընդհանուր գործի հայելին է

Կրթական գործը որևէ երկրում պետականության ընդհանուր գործի հայելին է
17.09.2024 | 10:39

Պետական կյանքի բազմաթիվ ուղղությունների հետ միասին մենք ունիկալ ենք նաև մեր կրթական համակարգով։

Զարմանալիորեն մենք կարողացել ենք տգիտությունը առաջնորդ կարգել կրթական համակարգին, որը հիրավի աշխարհում այս ուղղությամբ եզակի դեպքերից կլինի։

Կրթության գործը ղեկավարելու համար պետք է ունենալ բազմակողմանի գիտելիք, պետական մտածողություն, տնտեսության իմացություն և բազմաթիվ այլ բաներ։

Ամբողջ կյանքում ես շատ մոտից շփվել եմ կրթական գործի հետ, լինելով ուսուցիչների ընտանիքից, հետագայում երկար տարիներ լինելով պոլիտեխնիկ ինստիտուտում ամբիոնի վարիչ և, վերջապես, 1975-ից մինչև 1991-ը, լինելով ԽՍՀՄ բարձրագույն կրթության մինիստրության կրթական գործը պլանավորող հանձնաժողովի անդամ, էլեկտրոնիկայի ուղղությամբ իմ հեղինակած ուսումնական ծրագրերով սովորել են Խորհրդային Միության 55 բուհերի ուսանողներ և այլն։

Կրթական գործը որևէ երկրում պետականության ընդհանուր գործի հայելին է և դրա վիճակի ինդիկատորը։

Հեռավոր 1957-ին, երբ ԽՍՀՄ-ը արձակեց երկրի առաջին արհեստական արբանյակը, ԱՄՆ-ում այս երևույթի վերլուծության նպատակով ստեղծված հանձնաժողովը եկավ միարժեք եզրակացության՝ կապելով նման հաջողությունը Խորհրդային Միությունում կրթական գործի բարձր որակի հետ։

Այս ուղղությամբ մեր բռնած ուղին, ոչ ավել-ոչ պակաս, կործանարար է Հայաստան երկրի համար։

Հակասություններով լի հեքիաթներով սեփական անհաջողությունները կոծկելու ու ժողովրդին խաբելու ուղին դեպի մարագ տանող ճանապարհ է՝ կարճ ու վտանգավոր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3394

Մեկնաբանություններ